GEO AZ AR
Նորություններ Նախագծի մասին Հաճախ առաջադրվող հարցեր Կապվեք մեզ հետ  
Օրենսդրություն
Թափուր տեղեր և մրցույթներ
 

Օրացույց
Երկ. Երք. Չրք, Հնգ Ուրբ. Շաբ. Կիր.
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 Նորություններ
Ուսուցչի գործունեություն սկսելու, մասնագիտական զարգացման և կարիերային առաջընթացի սխեմա
Ուսուցչի գործունեություն սկսելու, մասնագիտական զարգացման և կարիերային առաջընթացի սխեմա http://www.tpdc.ge/?action=page&p_id=937&lang=geo
Ուսուցիչ աշխատել ցանկացողների մրցույթ է հայտարարվել
Վրաստանի կրթության և գիտության նախարարության Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը ուսուցիչ աշխատել ցանկացողների համար «Հայցորդ » ծրագրի շրջանակներում մրցույթ է հայտարարել: Մրցույթի պայմանների և հայտագրման ժամկետների վերաբերյալ նախարարի առաջին տեղակալ Կոկա Սեփերթելաձեն և կենտրոնի տնօրեն Գիա Մամուլաշվիլին հատուկ ճեպասուլիս են անցկացրել:
Հայցորդության մրցույթին կարող է մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած անձ, որը կամենում է մանկավարժական գործունեություն ծավալել: Առաջին փուլը` մրցույթի մասնակիցների հայտագրումը, կսկսվի հոկտեմբերի 17-ին և կավարտվի հոկտեմբերի 28-ի ժամը 17:00-ին:
2011-2016 թթ. Ազգային ուսումնական պլանը ոչ վրացալեզու դպրոցների համար
Ազգային ուսումնական պլանների և գնահատման կենտրոնի կայք-էջում (www.ncac.ge) տեղադրվել է 2011-2016 թթ. Ազգային ուսումնական պլանը հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով:   http://ganatleba.ge/index.php?module=text&link_id=37
Լույս է տեսել «Երկլեզու կրթություն» հանդեսի վեցերորդ համարը
«Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան փոխհարաբերությունների կենտրոնի» կողմից ամեն եռամսյակ լույս է ընծայվում գիտա-կրթական «Երկլեզու կրթություն» հանդեսը: Այն լույս է տեսնում ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ` «Բազմալեզու կրթության բարեփոխմանն աջակցություն Վրաստանում» նախագծի շրջանակներում: Այս անգամ լույս է տեսել հանդեսի վեցերորդ համարը, որում վրաց հեղինակների հոդվածների հետ ներկայացված է նաև արտասահմանյան հեղինակի հոդված: Հոդվածները վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են` Վրաստանում երկլեզու կրթության նկատմամբ ծնողների և ուսուցիչների վերաբերմունքը, վրաց երիտասարդների մեջ ինտերմշակութային սենսիտիվությունն աբխազների նկատմամբ, բազմալեզու կրթության ընթացքում առկա հիմնախնդիրները ոչ վրացալեզու փորձարկային դպրոցներում, երկլեզվության և օտար լեզվի դերը զբաղվածության տեսանկյունից, գործնական օրինակներ` կապված երկլեզու դասարանում լեզվի գիտակցված հերթագայության հետ և այլն: Նախագծի շրջանակներում հանդեսը թարգմանվում է հայերեն և ադրբեջաներեն և բաժանվում ոչ վրացալեզու դպրոցներին:
 Այլ նորություններ
Մասնագիտական զարգացման վաուչերների վարչարարության և օգտագործման հրահանգներ հանրային դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար >>
Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպման հետ կապված փոփոխություններ >>
Որակյալ ուսուցիչներ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանների դպրոցներում >>
Ուսանողների սոցիալական ծրագրի շրջանակներում պետական ուսումնական դրամաշնորհով ֆինանսավորման քանակի և պայմանների սահմանման մասին >>
Աշակերտների դասերին հաճախելու հաշվառմանմատյանի ձևի մասին >>
 Բոլոր նորությունները >>
Հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2009 Քաղաքացիական ինտեգրման ¨ ազգամիջյան հարաբերությունների կենտրոն Կայք-էջը ստեղծվել է ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի ֆինանսական աջակցությամբ Պատրաստված է «Նովատեկի» կողմից, կայք-էջի դիզայնը` Գիվի Թվալավաձե Copyright 2009, Centre for Civil Integration and Inter-Ethnic Relations (CCIIR) All rights reserved Web-site is created with financial support of OSCE High Commissioner on National Minorities Created by “Novatech”/Designed by Givi Tvalavadze